Ասլանյանն իր էջում տեղադրել է Մխիթար Հայրապետյանի ուղարկած տեքստը
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որն այսօր հայտարարել էր, թե Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած դեպքի պատճառով հրաժարվում է մեկ ամիս մասնակցել ՔՊ նիստերին, Ֆեյսբուքի իր էջում սքրիշոթ է տեղադրել՝ նշելով, որ իր արտահայտությունները եղել են էմոցիոնալ վիճակում և որ ինքը մնում է ՔՊ անդամ։
Սակայն նկատենք, որ տեքստը Հակոբ Ասլանյանին ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, որն էլ Ասլանյանը տեղադրել է իր էջում։