Սոնա Ռուբենյանն իր սլացիկ կազմվածքն ընդգծել է սպիտակ կիպ զգեստով (լուսանկարներ)
Սոնա Ռուբենյանն ակնհայտորեն նիհարել է, եւ այժմ երգչուհին իր զգեստապահարանը թարմացրել է նոր ոճի զգեստներով, որոնք ընդծում են նրա նուրբ կազմվածքը:
Երեկ՝ ԱՄՆ-ում կայացած Armenian Music Awards 2024-ին, Սոնան կրել է սպիտակ անսամբլ, որը կազմված էր կորսետային տոպից, երկար շրջազգեստից եւ երկար թեւքերից, որոնք զարդարում էին փայլուն ծոպերը:
Ծոպերն առկա էին նաեւ շրջազգեստի վրա: Զգեստը շեշտել է Սոնայի իրանը՝ երգչուհուն հաղորդելով հավելյալ նրբագեղություն: