Հակոբ Ասլանյանն այսօր խորհրդակցել է Մխիթար Հայրապետյանի հետ․ պարզաբանում
ՔաղաքականԻնչպես արդեն հայտնել ենք, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում սքրիշոթ է տեղադրել՝ նշելով, որ այսօր իր կողմից արված հայտարարությունները եղել են էմոցիոնալ վիճակում և որ ինքը մնում է ՔՊ անդամ։
ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանն արձագանքել է ստեղծված իրավիճակին՝ նշելով,
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»,- գրել է ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը: