Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Արտաքին Քաղաքական
Դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Քննարկվել են ռազմական կրթության բնագավառում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ, ԱԳՆ և ԱԽ գրասենյակի ներկայացուցիչները ավագ դասընթացի ուսանողներին ներկայացրել են Հայաստանի պաշտպանության ու անվտանգության ոլորտների վերաբերյալ բանախոսություններ։ Դեկտեմբերի 11-ին պաշտպանական քոլեջի պետ Մաքս Արթուր Նիլսենը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ ներկայացվել են կրթօջախի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։ Հանդիպման արդյունքներով նախանշվել են նաև ռազմակրթական երկու հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան