ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը կնշանակվի Շիրակի մարզպետ
ՔաղաքականՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, որն այսօր խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանին ներկայացրել էր մանդատից հրաժարվելու դիմում, կնշանակվի Շիրակի մարզպետ։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ՔՊ-ի աղբյուրը։
Նշենք, որ Առուշանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ մանդատը վայր է դնում այլ աշխատանքի անցնելու նպատակով։
Ավելի վաղ Euromedia24.com-ը հայտնել էր, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հրաժարականի դիմում է գրել և վաղը՝ կառավարության նիստին ներկայացվելու է նրա հրաժարականը։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերին Լուրեր․com-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ազատվել Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանից։
Ըստ մեր աղբյուրի՝ ամենից հավանականը, ում Փաշինյանն անձամբ դեմ չէ ու խրախուսել է որպես թեկնածու, Դավիթ Առուշանյանն է։