Ես է՞ն մարդն եմ, որ ինձ ճնշեն. որոշումս հապճեպ է եղել, հիմա էլ փոխվել է․ Ասլանյան
ՔաղաքականԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը պնդում է՝ ճնշումների արդյունքում չէ, որ հետ է կանգնել իր նախորդ հայտարարությունից, որում նշել էր, թե դադարեցնում է համագործակցությունը ՔՊ-ի հետ։
Լրագրողի հարցին՝ ճնշումների արդյունքու՞մ է վերջին հայտարարությունն արել, Ասլանյանն ասել է՝ ո'չ։
«Ես է՞ն մարդն եմ, որ ինձ ճնշեն։ Չէ, ճնշում չի եղել։ Որոշումս էդպես է եղել։ Հապճեպ է եղել, հիմա էլ փոխվել է»,- ասել է Ասլանյանը։