ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
Արտաքին ՔաղաքականԿանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։
Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
«Ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։