Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
ՍպորտԲահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 12-ին Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ: Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը։
96 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:
Հիշեցնենք, որ ծանրորդ Գոռ Սահակյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձել է երկամարտի բրոնզե մեդալակիր, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Իսկ երեկ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն անհաջող է ելույթ ունեցել աշխարհի առաջնությունում: