Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում երրորդ երկրի կարիք չկա. Հաջիև
Արտաքին ՔաղաքականՔննարկումներ են ընթանում երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
Հաջիևի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում երրորդ երկրի կարիք չկա։
«Ընդհակառակը, երրորդ երկրի առկայությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը», - հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Նա վստահեցրել է, որ երկու երկրների միջեւ պատերազմի գործոն այլևս չկա։
«Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Հաջիևը։