Պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքները ևս երկու ամիս կստանան 300 հազարական դրամները
ՀասարակությունԿառավարություննիր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում որոշեց 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը երկարաձգել եւս երկու ամսով՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար: Խոսքը ամսական 300 հազարական դրամ աջակցության մասին է, որի համար առկա է լրացուցիչ 6,6 մլն դրամի ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:
Այս աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին: