Հակոբ Ասլանյանի՝ ՔՊ–ից հեռացումը տրամաբանական է․ Պապոյան (տեսանյութ)
ՔաղաքականԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հակոբ Ասլանյանի՝ ՔՊ–ից հեռացումը տրամաբանական է համարում, քանի որ, ըստ նրա, անթույլատրելի է երկրի, պետության ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունները, որոնք նա գիտի ի պաշտոնե, հանրայնացնելը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Պապոյանը։
Ինչ վերաբերում է ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունները հանրայնացնելու թեմային, Պապոյանը նշեց. «Քաղաքական բոլոր գործիչները հանրային մարդիկ են, պետք է որոշակի զսպվածություն, այդ թվում՝ բարոյական զսպվածություն, որոշակի սահմաններ ունենան, որոնք պարտավոր են պահել, որովհետև, այո՛, ամեն մեկն ունի իր անձնական կյանքը, բայց քաղաքական կուսակցության անդամ, հանրային, քաղաքական դեմք լինելը պահանջում է, որ դու որոշակի նորմերի, պահանջների համապատասխանես»,- ասաց Պապոյանը և հավելեց՝ քաղաքականությունը որոշակի պատասխանատվություն է պահանջում: