Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի Հանրապետությունն իր տարածքում ակտիվ աշխատանքներ է կատարում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։
Այս մասին լրագրողներին ասել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է Trend-ը։
Նրա խոսքով՝ երկաթուղու շինարարության մեծ մասն արդեն ավարտված է։
«Մյուս հատվածում աշխատանքները շարունակվում են։ Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շարունակվում է Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը։ Այսինքն՝ շարունակվում են աշխատանքները Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով երթուղու իրականացման ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից «ստանձնած պարտավորությունների կատարմանը և իր տարածքով միջանցք բացելուն», ապա այստեղ ամեն ինչ կախված է Հայաստանի կողմից այս համաձայնագրի լիարժեք կատարումից։ Բայց մինչ օրս այս հարցում վերջնական դրական որոշում չկա»,- նշել է ադրբեջանցի նախարարը։