Հնդիկ 18-ամյա գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը դարձավ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
Սպորտ
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի հաղթողը հնդիկ Գուկեշ Դոմարաջուն է:
Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի վերջին` 14-րդ պարտիան որոշիչ եղավ: Գուկեշ Դոմարաջուն, ով հավակնորդների մրցաշարի հաղթողն էր, վերջին դասական պարտիայում մրցում էր սև խաղաքարով: Չինաստանից աշխարհի չեմպիոն Դին Լիժենն անձնատուր եղավ պարտիայի 58-րդ քայլին: Գուկեշ Դոմարաջուն վաստակեց 7,5 միավոր և դարձավ աշխարհի նոր չեմպիոնը:
18-ամյա Գուկեշ Դոմարաջուն պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան