Ինձ վրա մահափորձ անողին չեն ձերբակալել. իմ թշնամին ՔՊ-ն է. Արթուր Չախոյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ դեկտեմբերի 12-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում պետք է տեղի ունենար 1 տարի առաջ ակտիվիստ-բլոգեր Արթուր Չախոյանի վրա հարձակման գործով դատական նիստը, սակայն, դատավարությունից մի քանի րոպե առաջ նրան հայտնել էին, որ դատը չի կայանալու, ինչը նա որակում է քաղաքական։ Ըստ ակտիվիստի՝ իր դատական գործերը հետաձգվում են այն ժամանակ, երբ դատին ներկա են լինում լրատվամիջոցների ներկայացուցիչները և այդ ժամանակ նրան հայտնում են, որ դատախազը լավ չէ, ինչ-որ մեկը չի ներկայացել և այլն։
Հիշեցնենք, որ իր վրա դանակով հարձակված երեք անձանցից մեկին Արթուր Չախոյանը բռնել էր և հանձնել ոստիկաններին։
Չախոյանը Euromedia24-ի հետ զրույցում ասաց, որ զարմանալի է, թե ինչու է ոստիկանությունը ազատ արձակել իր վրա մահափորձ իրականացրած երիտասարդին, իսկ իրեն ոչինչ չանելու համար անօրինական 3 օր պահել են ՁՊՎ-ում։
Հիշեցնենք, որ Չախոյանը հետևողական կերպով քննադատում է Տիգրան Ավինյանին ու Նիկոլ Փաշինյանին, ցույց տալով, թե ինչ վատորակ աշխատանքներ են իրականացնում մայարաքաղաքում։