Նոյեմբերի դրությամբ ՀՀժում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները
ՀասարակությունՎիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում 2024 թվականի հունվար-նոյեմբերի սպառողական գների ինդեքսը, ըստ որի այն աճել է 1.4 %-ով։ Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.7 %-ով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները ՝ 4.1 %-ով, տրանսպորտը 5.7 %-ով, կրթությունը 7.9 %-ով, առողջապահությունը՝ 2.5 %-ով, ռեստորաններն ու հյուրանոցները՝ 1.7%-ով։
2.5 %-ով նվազել են հագուստի և կոշիկի գները, 2.7 %-ով կենցաղային տեխնիկայի գները։
15.3 %-ով թանկացել է ձիթապտղի յուղի գինը, 9.8 %-ով բանջարեղենի գները, սուրճը թանկացել է 14.9 %-ով, իսկ ոսկերչական զարդերը թանկացել են 14.6 %-ով։