«Գումի» շուկայից 8 բերման ենթարկվածներից ոմանց մեղադրանք կառաջադրվի. աղբյուր
Իրավունք«Գումի» շուկայից այսօր բերման ենթարկված մսավաճառներից 8-ը դեռևս գտնվում են ոստիկանության կենտրոնի բաժանմունքում։ Euromedia24-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջիններիս գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Ըստ ամենայնի, մսավաճառներից մի քանիսի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ խուլիգանության հոդվածով։
Ավելի վաղ հայտնել էին, որ Երևանի Գումի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել։
Նշենք, որ քաղաքացիներից մեկը փորձել էր ինքնահրկիզվել։ Շտապբուժօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը Euromedia24-ի հետ զրույցում ասել է, որ դեպքի ժամանակ շտապօգնության 2 կանչ է գրանցվել, սակայն, քաղաքացին հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։