Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոնք վնասման աստիճանից ելնելով ԴՆԹ-ի փորձարկման ենթակա չեն. Ավանեսյան
ՀասարակությունՑավոք սրտի կան մասունքներ, որոնք վնասման աստիճանից ելնելով ԴՆԹ-ի փորձարկման ենթակա չեն: Այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ հարցին։
Նա նաև հայտնել է, որ դիահերձարաններում դեռ պահվում են նաև նույնականացված մասունքներ:
«Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, այս հարցով աշխատանքները ծնողերի, քննչական մարմինների և համապատասխան գերատեսչությունների հետ շարունակվում են»,–նշեց առողջապահության նախարարը։