Մերկասառույց, բուք․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
ՀասարակությունԴեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ախուրյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս տեղ-տեղ բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ոստիկանություն