«Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու որոշ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին
ԺամանցԱՄՆ–ում կայացած «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխության կազմակերպիչ Արա Ղազարյանն Իսնտագրամի իր էջում անդրադարձել է մրցանակաբաշխությունից հետո չդադարող խոսակցություններին:
«Արդեն 2 օր է անցել մրցանակաբաշխությունից, սակայն դեռևս կրքերը չեն հանդարտվում: Մենք ստանում ենք տասնյակ զանգեր, նամակներ, շնորհակալական խոսքեր, ինչի համար շատ ուրախ եմ:
Մրցանակաբաշխությունն անցավ փառահեղ՝ ի ուրախություն մեզ, ու ի դժբախտություն շատ մարդկանց, ովքեր վստահ էին, որ այն տապալվելու է կամ չի կայանալու: Նրանց երազանքներն իրականություն չդարձան, մրցանակաբաշխությունն անցավ ֆանտաստիկ:
Եղել են արտիստներ, որոնց առաջարկել ենք մասնակցել, սակայն ինչ-ինչ պահանջներ են ներկայացրել, որն ի վիճակի չենք եղել բավարարել ու նրանք չեն մասնակցել:
Օրինակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի հետ 10 անգամ հանդիպեցի, շատ սիրում ու գնահատում եմ նրան և ամուսնուն, սակայն, մենք որևէ մեկին չենք վճարել մրցանակաբաշխության համար: Աշխարհում նման պրակտիկա չկա, կինոակադեմիան չի վճարում Դի Կապրիոյին, որ նա մասնակցի Օսկարին: Պահանջել են մեզնից գումար, ասել ենք՝ շնորհակալություն, ցտեսություն»,- նշել է Ղազարյանը: