Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Հունահայոց թեմի առաջնորդարան
ՀասարակությունՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Հունահայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանի հետ: Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանատնից։
«Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած եպիսկոպոսական ձեռնադրության և օծման կապակցությամբ՝ մաղթելով առաքելության նպատակների իրականացման գործում հաջողություններ:
Գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը շնորհակալություն է հայտնել այցելության և շնորհավորական խոսքերի համար և նշել իր առաքելության առաջնայնությունները, ներկայացրել առաջիկա մի շարք ծրագրեր:
Հանդիպմանը ներկա էր Հունահայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետուհի տիկին Լյուսի Պերպերեանը»,- ասվում է հաղորդագրությունում: