ՀՀ մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը փակ է
Հասարակություն: ՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
«Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի, Լոռու մարզերի, Ապարանի, Արագածի (բուք է) տարածաշրջանների և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։