Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ
ՀասարակությունՖրանսիայի «Դեմոկրատական շարժում» (MoDem) կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է երկրի նոր վարչապետ: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
73-ամյա Ֆրանսուա Բայրուն համարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համախոհը: Նա զբաղեցնում է Միշել Բարնիեի տեղը, ով ստիպված էր հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի կողմից նրա կառավարության նկատմամբ արտահայտված անվստահության քվեի արդյունքում:
Անվստահության քվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երբ Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ է քվեարկել Միշել Բարնիեի կաբինետին, ինչի հետևանքով վերջինս հեռացել է պաշտոնից այն ստանձնելուց հետո ընդամենը երեք ամիս անց: