72 ժամից պարզ կլինի` «Գում»–ի շուկայի մսավաճառներին մեղադրանք առաջադրվելու է, թե ոչ
Իրավունք
Ինչպես հայտնել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը, «Գումի» շուկայի մսավաճառներին տարել են` ՁՊՎ։
Նշենք, որ միայն 72 ժամից պարզ կլինի` նրանց մեղադրանք առաջադրվելու է, թե ոչ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ՍԱՍՏՄ–ի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը: Սկսել են առգրավել միսը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտուք, որից հետո բերման են ենթարկել մսավաճառներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)