Լուծարվել է Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքը. լրագրող
ՀասարակությունՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքը լուծարվել է։ Այդ մասին հայտնում է Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը․
«Տարիներ առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանում գործում էին ոստիկանության 2 բաժիններ՝ Նոյեմբերյանի և Բագրատաշենի։ Բագրատաշենում առանձին բաժնի առկայությունը պայմանավորված էր Բագրատաշենում Վրաստանի հետ սահմանային անցակետի, երկաթուղու Հայաստան մուտքի, Վրաստանի հետ երկար սահմանի առկայությամբ։
Տարիներ անց ոստիկանության Բագրատաշենի բաժինը դարձրին բաժանմունք։ Հիմա այդ բաժանմունքը փակել են, դրա գործունեությունն իրականացնում է Նոյեմբերյանի բաժինը։ Վերջին տարիներին Տավուշի մարզի համայնքներում պետական և ոչ պետական շատ հիմնարկների տեղական մասնաճյուղերը, բաժինները լուծարել են։ Իսկ Երևանում, ԱԺ-ում, վարչապետի, նախագահի աշխատակազմերում, նախարարություններում, պետական գերատեսչություններում շատ ավելացել են տեղակալների, խորհրդականների, օգնականների հաստիքները, որոնցում պաշտոնյաները տեղավորել են իրենց բարեկամներին, կուսակիցներին, սիրուհիներին»,- գրել է նա։