«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են 

ԱԺ աշխատակազմը դարձել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի համաֆինանսավորող

Հասարակություն

Ազգային ժողովի աշխատակազմն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների հետ համակարգման՝ կիսամյակային եւ տարեկան հանդիպումներ: Համատեղ փոխգործակցության արդյունքում կյանքի են կոչվել մի շարք կարեւոր նախագծեր, որոնք հաջողությամբ իրականացվում են Աշխատակազմի կողմից: Ողջունելով գործընկերներին Ազգային ժողովում՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Դեկտեմբերի 13-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից:

Խորհրդարանի աշխատակազմը վերջին մի քանի տարիների ընթացքում էապես խորացրել է հարաբերությունները եւ ընդլայնել համագործակցության շրջանակը միջազգային գործընկերների հետ՝ տարեցտարի ավելացնելով իրականացվող ծրագրերի քանակն ու բովանդակությունը: Դավիթ Առաքելյանը նշել է, որ տարին նշանավորվել է բազմաթիվ թրեյնինգներով, փոխայցերով, եռակողմ համագործակցություններով եւ նոր նախագծերով: ԱԺ աշխատակազմի ղեկավարը խոսել է նաեւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի կողմից ֆինանսավորված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասին: «Այս տարի Ազգային ժողովի աշխատակազմը դարձել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի համաֆինանսավորող: Սա կարեւոր ձեռքբերում է եւ համատեղ աշխատանքն ավելի խորացնելու ու հաջողության հասնելու մեր ձգտման լավագույն ապացույցը»,- նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

Դավիթ Առաքելյանն անդրադարձել է «Երիտասարդ խորհրդարան» նախագծին՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը եւ Աշխատակազմն առանձնակի ուշադրություն են դարձնում խորհրդարանական աշխատանքներին երիտասարդների ներգրավմանը:

Նշվել է, որ ներկայում ՄԱԶԾ գործընկերների հետ համատեղ մշակվում է Ազգային ժողովի եւ Ազգային ժողովի աշխատակազմի ռազմավարությունը: Մանրամասն անդրադառնալով իրականացվող ծրագրերին, վերապատրաստման դասընթացներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարի կավարտվեն Ազգային ժողովի պաշտոնական կայքի վերափոխման աշխատանքները:

Դավիթ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ծրագրերին եւ նախաձեռնություններին աջակցելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ գալիք տարիներն ավելի հարուստ կլինեն համատեղ հաջողության պատմություններով:

Խորհրդարանական աջակցություն իրականացնող կառույցների ղեկավարները, ողջունելով ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին, խոսել են իրականացված ու առաջիկայում նախատեսված ծրագրերի եւ աշխատանքների մասին:

Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ 2019 թվականից Շվեդիայի կառավարությունն ակտիվորեն համագործակում է Հայաստանի Ազգային ժողովի հետ: Նրա խոսքով համագործակցությունը ոչ միայն ժողովրդավարության հիմնասյունն է, այլ նաեւ խաղաղ եւ դիմակայուն Հայաստանի ձեւավորման գրավականը: «Շվեդիան միշտ լինելու է Հայաստանի Հանրապետության նվիրյալ եւ կարեւոր գործընկերը»,- ընդգծել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով ԱԺ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:

Հայաստանի կառավարության աջակցությունը ժողովրդավարության հաստատման եւ առաջխաղացման հարցում կարեւորել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները: Նա վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովին մի շարք ոլորտներում առաջընթաց ապահովելու հարցում աջակցությունն ու համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ Կանադան միացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի երկրորդ շրջափուլի համաֆինանսավորող:

ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ողջունելով Նորվեգիայի, Շվեդիայի, Կանադայի եւ Հայաստանի միջեւ ամրագրված համագործակցությունը, արժեւորել է բազմոլորտ ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ դրանք կօգնեն Հայաստանին ժողովրդավարության հաստատման, կայուն ժողովրդավարական խորհրդարանական համակարգ ձեւավորելու եւ առաջընթաց ապահովելու հարցերում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն էլ նշել է, որ հպարտ են, որ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ որպես գործընկեր, աջակցում է Հայաստանի խորհրդարանին: Նա առաջարկել է հստակեցնել հետագա համագործակցության ուղղությունները:

Հայաստանում Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդե-Պելցն արդյունավետ է գնահատել դեռեւս 2017 թվականից մեկնարկած համագործակցությունը՝ ընդգծելով գենդերահավասարությանը, կանանց առաջնորդության եւ հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Արձանագրված ձեռքբերումների, արդյունավետ համագործակցության մասին է խոսել նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային կառավարման բարեփոխումների Արեւելյան գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի» ներկայացուցիչ  Հրաչ Յարմոլյանը: Նա հավաստիացրել է, որ շարունակելու են ստեղծել ռազմավարական գործընկերություններ միջազգային հարթակում, իրականացնել ծրագրեր բազմաշերտ կառավարման ոլորտում, ինչպես նաեւ շարունակվելու է համագործակցության սերտացումը Գերմանիայի Բունդեսթագի, Եվրոպական միության բազմաթիվ ինստիտուտների, ԵՄ մի շարք երկրների եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հետ:

Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը նշել է, որ պատրաստակամ են շարունակելու Հայաստանի Ազգային ժողովի հզորացմանն ուղղված աշխատանքները:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քոեն Պույտենսը համոզմունք է հայտնել, որ իրականացվող ծրագրերի մասնակիցներից շատերն էական դերակատարում կունենան Հայաստանի հանրային հատվածի կյանքում:

Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանցի խոսքով էլ իրենց գործունեության հիմնական շեշտադրումը կորպորատիվ ռազմավարական եւ գործառնական ծրագրերի մշակման եւ իրականացման գործում ԱԺ աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացումն է:

ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ աշխատակազմին պատրաստակամության եւ արդյունավետ համագործակցության համար: Նա տեղեկացրել է, որ ի թիվս մի շարք ծրագրերի՝ իրենց առաջարկով օրենսդրական դաշտում եւս կատարվել են աշխատանքներ: Ռուզաննա Հայրապետյանը  տեղեկացրել է, որ ծավալուն աշխատանք է կատարվել թվայնացման ոլորտում. հանձնաժողովների եւ նիստերի դահլիճներում էլեկտրոնային քվեարկությունը պատրաստ է գործարկման:
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը
Ամենադիտված