Դեսպան Աֆյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Արտաքին ՔաղաքականԴեկտեմբերի 13-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հեռանկարային համագործակցության խորացմանն ուղղված հարցեր։
Երկուստեք ընդգծվել է ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հետագա փոխշահավետ գործակցության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը։