Ո՞վ կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները
ՔաղաքականԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 12-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի Կ-356-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.
1. 2024 թվականի դեկտեմբերի 16-20-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի գլծավորած 11 հոգանոց պատվիրակությունը դեկտեմբերի 15-20-ը գտնվելու է Նյու Դելիում։