Սելենա Գոմեսը պատրաստվում է ամուսնանալ
ԺամանցԵրգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը հայտարարել է իր նշանադրության մասին Instagram-ի իր էջում։
Գոմեսը հրապարակել է իր ու սիրելիի՝ պրոդյուսեր Բենի Բլանկոյի լուսանկարը, որտեղ ինքն ամուսնության առաջարկություն է ստանում։
Դերասանուհին նաև կիսվել է իր նշանադրության մատանու նկարներով։
«Հավերժը սկսվում է հիմա», - գրել է նա հրապարակմանը կից։
Նախորդ տարվա դեկտեմբերին Սելենա Գոմեսը հայտարարեց, որ հանդիպում է Ջասթին Բիբերի ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Զույգն իրար վաղուց է ճանաչում, դեռևս 2021 թվականին Սելենա Գոմեսը և Բենի Բլանկոն համագործակցել էին «I Can't Get Enough» երգի վրա։