Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանի կալանքի ժամկետը երկարացվել է
ԻրավունքՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը՝ չնշելով երկարացման հիմքերը։
Մեր տեղեկություններով՝ Ֆիզիկայի ուսուցչի դեմ ցուցմունք է տվել դպրոցի ծնողներից մեկը, խոսքը մեկ երեխայի նկատմամբ ենթադրաբար անառակաբարո գործողություններ կատարելու մասին է։
Պաշտպանը հրաժարվել է տեղեկությունների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց ու հենց ֆիզիկայի դասին գետնին տապալել ուսուցչին ու ձերբակալել, որին մեղսագրվում է անչափահաս աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ թույլ տալը: