Բախվել են «Mercedes G63»-ն ու «Nissan»-ը․ վերջինն էլ հայտվել է կանաչ գազոնում
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սամվել Խաչատրյանի վարած «Mercedes G63» և 28-ամյա Արման Խրինի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։