Մայրս մի անգամ եկավ իմ ներկայացմանը, սարսափելի դուրը չեկավ, ու ես արգելեցի նրան գալ իմ ներկայացումներին․ Սերգեյ Դանիելյան (տեսանյութ)
Ժամանց«Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում դերասան Սերգեյ Դանիելյանն անկեղծացել է, որ ժամանակին արգելել է մայրիկին գալ իր ներկայացումներին։
«Ծնողներս նախ լուսահոգի են արդեն։ Ոչ թե դադարեցին գալ, այլ մի անգամ եկավ մայրս և սարսափելի դուրը չեկավ։ Ես արգելեցի այլևս գալ։ Ասացի՝ դու բան չես հասկանում, մի՛ արի ընդհանրապես, մենակ դու էիր պակաս՝ ընկերուհիներիդ հետ գայիր: Ես ուզել եմ, որ ծնողներս ինձ ընդունեն, դա նորմալ է։ Առաջին հերթին պիտի քեզ ծնողդ ընդունի։ Ես միշտ հիմա ապրում եմ ծնողներիս հակառակ, որովհետև երեխային միշտ պիտի գնահատես, միշտ. եթե անգամ նա վատ գնահատական բերեց, պիտի ասես՝ ոչինչ, մյուս անգամ լավը կբերես։ Մեզ մոտ այդպես չի եղել, սովետական ընտանիք և ես միշտ ընդվզել եմ դրան»,– ասել է դերասանը։