Բետիսից արձագանքել են Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին
Սպորտ«Բետիսի» մարզական տնօրեն Մանու Ֆահարդոն մեկնաբանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին տեղեկությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
— Թիկնիզյանը կա՞ ձեր ակումբի շորթ-լիստում։
— Մենք չենք փնտրում ոչ մեկին ձախ պաշտպանի դիրքում։ Հետևաբար, այն, որ մենք հետաքրքրված ենք այս խաղացողի պայմանագրով, ճիշտ չէ, — ասել է Ֆահարդոն Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև «Սևիլյան»։