Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի 4-6 շաբաթ
Սպորտ
Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» եւ Հայաստանի հավաքականի 31-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ, հայտնել է Բրատիսլավայի թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն ասուլիսում։
Տիգրան Բարսեղյանը վնասվածքը ստացել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում եւ փոխարինվել էր 35-րդ րոպեին։ «Սլովանը» պարտվել էր 1:3 հաշվով։
Ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան