«Նոա»-ն գերխոշոր հաշվով հաղթեց «Վեստ Արմենիա»-ին և գլխավորում է մրցաշարային աղյուսակը
ՍպորտԿայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրից հետաձգված «Նոա»- «Վեստ Արմենիա» հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ն ոչ ֆուտբոլային 7:1 հաշվով պարտության մատնեց «Վեստ Արմենիա»-ին:
«Նոա»-ի կազմում պոկերի հեղինակ դարձավ Գրեգորիոն, աչքի ընկան նաև Վիրջիլ Պինսոնը, Գոնսալո Սիլվան և Ուլադ Օմարը: «Վեստ Արմենիա»-ի միակ գոլը խփեց Մարտին Գրիգորյանը։
Այս հաղթանակից հետո «Նոա»-ն գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարայի աղյուսակը և ունի 40 միավոր: Թիմը երկու հանդիպում քիչ է անցկացրել: Երկրորդ տեղում 38 միավորով «Ուրարտու»-ն է, և մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը եզրափակում է «Փյունիկ»-ը:
--00—ԼՀ