Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց Ծանրամարտի աշխարհի առաջնության պոկում վարժությունում
ՍպորտՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը Բահրեյում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների կարգում փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժության արդյունքներով: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
25-ամյա հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը ու արժանացել փոքր ոսկե մեդալին:
Հրում վարժության առաջին մոտեցման համար Լալայանը 245 կգ է պատվիրել:
Այս քաշային կարգում վարժության փոքր արծաթե մեդալին արժանացել է Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը՝ 211 կգ արդյունքով: