ՄՅՈւ-ի ռենեսանսն ու Ման Սիթիի ֆիասկոն․ Մանչեսթերն այսօր կարմիր է
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (2:1): Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Քաղաքայինների» կազմում հանդիպման hաշիվը բացեց պաշտպան Յոշկո Գվարդիոլը։ «Յունայթեդի» կազմում պատասխանեցին Բռունո Ֆերնանդեշը և Ամադ Դիալոն։
Այս խաղից հետո «Կարմիր սատանաները» վաստակած միավորների թիվը հասցրեցին 22-ի և բարձրացան 12-րդ հորիզոնկան։ «Ման Սիթին» 27 միավորով 5-րդն է։