Ռոբի Ուիլյամսը կատակել է, որ կցանկանար գեյ լինել
Ռոբի Ուիլյամսը մեկնաբանել է լուրերն իր սեքսուալ կողմնորոշման մասին։
The Guardian-ի հարցազրույցում 50-ամյա երգիչը հիշել է, որ «ցնցվել» էր 2004թ. լուրերից, որոնք ի հայտ էին եկել այն բանից հետո, երբ պարբերականներից մեկում հրապարակվել էր հոդված «Ռոբբիի ծածուկ գեյ-սիրահարը» վերնագրով։ Ուիլյամսը դատի էր տվել պարբերականին զրպարտության համար եւ հասել էր վնասի փոխհատուցման, ինչպես նաեւ ներողության։
«Ես զայրացած էի»,- ասել է Ուիլյամսը։ «Ոչ թե համասեռամոլության մեղադրանքների համար... Անկեղծ ասած, դուք երբեք չեք հանդիպել մարդու, որը չէր ցանկացել գեյ լինել նույնքան ուժեղ, որքան ես։ Ես Port Vale-ի երկրպագուն եմ, եւ դա ասես այնպես է հնչում, ինչպես մեկն ասելիս լիներ. «Դե, դու Liverpool-ի երկրպագուն ես»,- ասել է նա՝ օգտագործելով մարզական անալոգիան հետագա բացատրության համար։
Ուիլյամսն ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Այդա Ֆիլդի հետ 2010թ.։ Զույգը չորս երեխա ունի։