Վարազդատ Լալայանը չեմպիոն է դարձել
ՍպորտԲահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը։
Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկը՝ (միայն մեծ մեդալները) ստորև․
Հյուսիսային Կորեա — 9 ոսկի, 5 արծաթ, 2 բրոնզ
Չինաստան — 4 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ
Ղազախստան — 2 ոսկի, 1 արծաթ
Հայաստան — 1 ոսկի, 1 արծաթ
Ուզբեկստան — 1 ոսկի, 1 արծաթ
Հայաստանի հավաքականի կազմում չեմպիոն է դարձել Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Բացի այդ, պոկում վարժությունում Գառնիկ Չոլակյանը (61 կգ) փոքր բրոնզ է նվաճել, իսկ 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ պոկում վարժությունում փոքր արծաթ:
Աղբյուրը՝ Armsport.am: