Սահմանափակել ժամկետանց մեքենաները, որոնք 2 կիլոմետրանոց ծուխ են հետևից թողնում. Տիգրան Ավինյան
Քաղաքական«Մեր կայքերում առցանց ռեժիմում երևում է 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը և ձմռան ամիսներին այդ տեղեկատվությունը տեղ-տեղ լինում է մտահոգիչ»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանի աշխատակից Ավետիսյանը հայտնեց,որ ամեն տարի ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության գերազանցումներ է արձանագրովւմ։ Ըստ նրա, այն պայամանվորված է նրանով, որ սառը օդը կուտակվում է Արարատյան գոգավորության հատակային մասերում, որն էլ իր հետ բերում է ցածրադիր մասերում աղտոտվածության կուտակման, որը կախված է նրանից, որ որոշ ժամանակահատվածում օդափոխություն չի կատարվում։
«Պետք է մշակվի օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը, որը պետք է ներառի ամենապարզ մեթոդներ, ինչպիսին են ծառատունկն ու անտառատունկը, այնպես էլ որոշակի սահմանափակումները, օրինակ արդեն իսկ ժամկետանց մեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք մեկ էլ 2 կիլոմետրանոց ծուխ են ետևից թողնում և մեծ աղտոտիչներ են»,-ասաց Ավինյանը և հանձնարարեց երկու ամսից ներկայացնել ծրագիրը։