Տիգրան ԱվիՐյանը կոռուպցիայով է զբաղվում, ասֆալտից ատկատներ է ստանում․ Արթուր Չախոյան
ԲլոգոսֆերաԲլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հիշո՞ւմ եք տիգրան ավիՐյանի գովերգած անորակ ասֆալտը, որ իմ հրապարակած տեսանյութից հետո քանդեցին, ու Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել էին, որ դա ուղղակի ժամանակավոր ասֆալտ էր։
Խնդրե՛մ, նորից «ժամանակավոր» առանց բիտում ասֆալտ են փռել տիգրան ավիՐյանի գովերգած Սարալանջի շրջանցիկ ճանապարհին, որը արդեն քանդվումա։
Տեսանյութը փաստում է, որ տիգրան ավիՐյանը կոռուպցիայով է զբաղվում, ասֆալտից ատկատներ է ստանում, քանի որ այս ամենը ուրիշ բացատրություն չունի։
ԱվիՐյանի գովերգած «ժամանակավոր» ասֆալտի տեխ.հսկողը հստակ հայտնել էր, որ տիգրան ավիՐյանը տեղյակ է եղել, որ աշխատանքները անորակ են, դրանից հետո կատարողական ԱԿՏ են բերել, որ գումար ստանան:
Իմ՝ ՀՀ դատախազություն դիմելուց հետո «ժամանակավոր» ասֆալտը քանդել են, հետո մտածել, որ ես հետևողական չեմ լինի, ու նորից շարունակել են առանց բիտում ասֆալտ փռելը։
Մարդ այսքան չտես ու անկուշտ չի լինի...»։