1 միլիարդ դրամ են լցրել քաղաքային բյուջե ու իրենք իրենց հենց այդ չափով պարգևատրել․ Մանուկ Սուքիասյան
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՛չ մի անվճար կայանատեղի՝ կենտրոնում։ Քանի որ քաղաքային իշխանությունները բեռնաթափման անվան տակ սեպտեմբերի դրությամբ արդեն իսկ 1 միլիարդ դրամ են լցրել քաղաքային բյուջե ու իրենք իրենց հենց այդ չափով պարգևատրումներ բաժանել՝ ախորժակները բացվել է և պատրաստվում են 8 կարճ փողոցներ ևս ներկել կարմիր գծերով։ Կենտրոնը, բնականաբար, կշարունակի գերբեռնված մնալ, բայց ոչ մի մեքենա չի «պլստա», իրենց պարգևավճարի բյուջեն էլ կավելանա։
Իրենց՝ ամանորյա նվեր, երևանցիներին՝ «նվեր»։
Յո՞ երթաս, Երևա՛ն»։