Աշտարակի ոստիկանապետը խիստ խնդրահարույց էր․ Իոաննիսյան
ԲլոգոսֆերաԱյսօր, վերջապես, աշխատանքից ազատվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պետը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։
«Դեռևս նախորդ տարի գրել էի, որ Աշտարակի ոստիկանապետը խիստ խնդրահարույց է: Ատեստացիայի սահմաններում արձանագրել էի, որ նրա ենթականերն ատեստավորման նախորդ օրը լուռ հետեւում էին կրիմինալ ծեծկռտուքին, որ նա հարցազրույցի ժամանակ սուտ տեղեկություններ տվեց ատեստացիայի հանձնաժողովին՝ կապված բաժնի տեսախցիկների աշխատանքի հետ (որը անմիջապես բացահայտվեց):
Ավելին, իր մասով խնդիրներ էին արձանագրվել նաև հոգեբանի կողմից, բայց դա, այն ժամանակ, ևս անտեսվել էր ատեստացիոն հանձնաժողովի մեծ մասի կողմից: Այս ընթացքում նրա գործունեությունը/անգործությունը բավականին «արխային էր գցել» տարածաշրջանի կրիմինալին:
Ոստիկանությունում չի կարող ծառայել որևէ մեկը, ով կրիմինալի հետ «ախպերություն» է անում, սեղան կիսում: Առավելևս, եթե այդ մեկը բարձրաստիճան ազգական ունի ՆԳՆ-ում»,– գրել է նա: