Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր» Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը Արցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ Իշխանյան Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում 

Փաշինյանը թևակոխել է իր իշխանության ամենախոցելի և տուրբուլենտ փուլ․ Մարտիրոսյան

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ շատերը (այդ թվում ընդդիմադիր որոշ շրջանակներ) շարունակում են համառությամբ խոսել Փաշինյանի իշխանության ամրության և առայժմ անայլընտրանքության մասին և այդ մեթոդով  նաև որոշ հիմնավորումներ տալով իրենց քաղաքական գործելաոճին, շարունակում եմ հիմնավորել և պնդել, որ ինչպես յուրաքանչյուր կիսաավտոկրատ լիդեր Փաշինյանը նույնպես թևակոխել է իր իշխանության ամենախոցելի և տուրբուլենտ փուլ: Այս փուլում նա բախվել է իր համակարգի, իր կոնցեպտների, մանիպուլյացիաների սպառման և վերարտադրության սնանկության հետ, որը կոչվում ներքին քաղաքական ճգնաժամ: 

Այս երևույթը ներքին կոնյուկտուրային խոտանների ու անորակ համակարգի արդյունք է, ոչ թե արտաքին հանրային մտածողության կառավարման և մանիպուլյացիայի ենթակա օրակարգ: Սա է նաև պատճառը, որ էստեղ՝ ներքին փակ համակարգի դեֆեկտները նույն գործիքներով շտկել չի հաջողվում: Ավտոկրատներին դա հաջողվում է, երբ նրանք ունեն որակյալ և էֆեկտիվ բյուրոկրատական համակարգ և շահերով փոխկապակցված քաղաքական թիմ: Փաշինյանի պարագայում ոչ մեկը և ոչ էլ մյուսը պարզապես գոյություն չունեն: Վարչաբյուրոկրատական համակարգը մղոններով հեռու է պրոֆեսիոնալիզմից, իսկ քաղաքական թիմն ավելի հակադրվող շահեր ունի քան փոխկապակցված: 

Որքան Փաշինյանը փորձում է կոծկել  իր կադրային, պատգամավորական հենարանում և համակարգում  տեղ գտած, գտնող և դեռ գտնվելիք խորը դեֆեկտներն ու մեծ հաշվով դեֆորմացիաները հանրային աչքերից ու ականջներից դրանք ավելի մեծ թափով են դառնում ակնառու և տեսանելի: Որքան փորձում է բացառել արտահոսքերն այդ դեֆորմացված համակարգի խոտանների մասին, այդքան շատանում են արտահոսքեր տվողները ներքին համակարգի, նիստերի, թիմի ներքին ահերի ու վախերի, գզվրտոցի մասին:

Այդ փակ համակարգում հավաքված գազն այն աստիճանի է խտացված, որ Փաշինյանը ստիպված է այլևս ռեպրեսիվ մեթոդներով զսպել պայթյունը, որը կարող է քանդուքարափ անել ողջ կոնյուկտուրան և ձնագնդի էֆեկտն այլևս կանգնեցնել հնարավոր չլինի: 

Բնական է, որ սեփական ընտրազանգվածի զբաղեցման համար Փաշինյանի որդեգրած վլոգեր, բլոգեր իմիջը կարճաժամկետ էֆեկտ ունի: Իսկ նրա ընտրազանգվածը վլոգեր, բլոգերի և էպոտաժի ավելի տաղանդավոր հասցե ունի, որին Փաշինյանը երբեք չի հասնի, ոչ կատարողականով և ոչ էլ տաղանդով: Կարճաժամկետ կտրվածքով նրա այսպիսի դերակատարությունը սկզբում է հետաքրքիր, իսկ հետո դառնում է հոգնեցնող, իսկ ավելի ուշ վանող, քանի որ կոնտենտը նույնական է, որքան էլ մեջը չափավոր  էպոտաժ մտնի:

Արդյունքում Փաշինյանը կանգնած է հետևյալ  ռեբուսի առջև՝ գնալ արտահերթի այս թիմով ու ռեսուրսով , թե նոր կադրային և մարդկային ռեսուրսի ներգրավմամբ զբաղվել մինչ գան հերթական ընտրությունները: Այս երկընտրանքի դեֆեկտները նա ևս հստակ հասկանում է և լուծում չի գտնում: Սա է նաև նրա մեդիա ակտիվության հիմնական պատճառն ու իր ուսերի վրա իր վերարտադրության մեծ բեռը վերցնելու կոնցեպտը: 

Համոզված եմ, որ այս ճգնաժամը նրան լուծել չի հաջողվելու առանց ավելի կարծր ավտորիտար համակարգ ստեղծելու: Համոզված եմ, որ այդ կարծր ավտորիտար համակարգը կառավարելի պահել ևս չի կարողանալու, որովհետև իր բնույթով և կառավարելիության տեսակյունից դա բարդագույն համակարգ է, ինչի ռեսուրսը  ինչպես նշեցի վերևում նա չունի:

Միակ լուծումը, որը նա գտել է իշխանության  երկարաձգման համար դա տոտալիտար աղանդի կառավարման մեթոդաբանությամբ տոտալիտար քաղաքական աղանդավորականության հիմնումն է, ինչն անելու հենց սկզբում արդեն բախվել է խորը խնդիրների: 
P.S. Խոփդ մի ուրիշ քարի է դեմ առել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում են
Ամենադիտված