ԱԺ-ում քննարկել են հայկական գինին եվրոպական շուկա արտահանելու հարցերը․
Բլոգոսֆերա![ԱԺ-ում քննարկել են հայկական գինին եվրոպական շուկա արտահանելու հարցերը․](/rs.php?image=/disc/17-12-24/846c8c8a894d12e61e3d29d8b9b4f174.jpg&w=780)
Այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել Հայաստանի մի շարք գինեգործների և ոլորտի մասնագետների հետ։ Այդ մասին հայտնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քպ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
«Քննարկեցինք հայկական գինին եվրոպական շուկա արտահանելուն առնչվող իրավական, լոգիստիկ և ֆինանսատնտեսական բնույթի մի շարք հարցեր։ Գույքագրեցինք ոլորտի ներկայացուցիչների բարձրացրած հարցերն ու դրանց հասցեագրման առաջարկները»,- գրել է նա՝ ֆեյսբուքյան էջում։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)