Լանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում COP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների համար Իրանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր Իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար․ Սուրենյանց Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին. ԿԳՄՍ նախարար Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով հարյուրավոր չվերթեր են հետաձգվել ու չեղարկվել Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրադադարի 969 խախտում է գրանցվել Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է Էտնա հրաբուխը լավայի 400 մետրանոց շատրվան է նետել (տեսանյութ) Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում Մակրոնի և Մերցի միջև տարաձայնությունները խորացել են Պուտինի պատճառով 

Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. սեպտեմբերին, USAID-ին NDI-ի և CRRC Armenia-ի հետ համատեղ, «Հեղափոխությունից հետո. ՀՀ քաղաքացիների գերակայություններն ու սպասելիքները նոր կառավարությունից» խորագրով հետազոտություն էր հրապարակել: Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն արվել էին ամբողջ հանրապետությունում, 2018թ. օգոստոսի 22-ից 26-ը: Այսինքն՝ Նիկոլի, այսպես կոչված, «հեղափոխությունից» շուրջ երեք ամիս հետո՝ հասարակության էյֆորիայի գագաթնակետին:

 
 

Ըստ այդ հարցման, Հայաստանի քաղաքացիները հույս ունեին, որ նոր կառավարությունը, առավելագույնը հինգ տարվա ընթացքում, կլուծի հետևյալ առաջնային խնդիրները: Անցել է ավելի քան վեց տարի, և ունենք հետևայլ պատկերը:

1. Աշխատանք

 
 

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024թ. առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է շուրջ 14.7%: Ես չգիտեմ, թե զբաղվածների քանի տոկոսն է իր աշխատանքով կարողանում լուծել նվազագույն սոցիալական կարիքները, այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը, շուրջ յոթ տարի հետո լուծված չէ: 2017թ. համեմատ գործազրկությունը նվազել է ընդամենը 3,1%-ով:

2. Տնտեսական աճ

Ոչ մի մասնագետ առ այսօր, հրապարակային չի բացատրել, թե եթե չլիներ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ մտնելու որոշումը և եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստան ներհոսած զուգահեռ էքսպորտը, ռելոկացիոն բիզնեսներն ու վերարտահանումները, ապա ի՞նչ վիճակ կունենար Հայաստանի տնտեսությունը 44-օրյա աղետալի պատերազմի, Արցախի կորստի և կրկնակ աճած պետական պարտքի պարագայում: 2017թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 7,5% իսկ 2024թ. ըստ կառավարության՝ տնտեսական աճը կլինի մոտ 6 %: Այսինքն՝ շուրջ 1,5%-ով պակաս, քան կար Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարում:

3. Օտարերկրյա ներդրումներ, աշխատող գործարանների ավելացում

Ես չգիտեմ, թե քանի աշխատող գործարան է ավելացել կամ ի՞նչ են դրանք արտադրում՝ բացի գործող կառավարիչների խոստացված ու գոյություն չունեցող «Սեպուհ» ավտոմեքենայի գործարանից, Կոտայքի արևային պանելների գործարանից, Արթիկի վերելակների գործարանից, Մերձավանի հայկական հեռուստացույցների և այլ կենցաղային տեխնիկայի գործարանից, Արմավիրի աղբի վերամշակման գործարանից և այլն: Բայց որ օտարերկրյա ներդրումները 2022թ. համեմատ 2023թ. նվազել են շուրջ 30%-ով՝ դա ՀՀ վիճպետկոմիտեի հրապարակված ցուցանիշն է: 2024թ. մասին դեռ տվյալներ չկան:

4. Կոռուպցիայից զերծ երկիր

Սա իշխող ՔՊ-ի և իր ընտրողների «ամենասիրելի» թեման է: Այս գործի մասնագետը չեմ, բայց պետք է արձանագրել որ կոռուպցիայի դեմ կատաղի պայքարը թևակոխելու է շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական փուլը:

5. Կոմունալ վճարների, հարկերի, երթևեկության տուգանքների, սննդի ու վառելիքի գների իջեցում

2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սպառողական ապրանքների 2,4% գնաճ: 2019թ. մայիսին, 2018թ. մայիսի համեմատ սպառողական ապրանքների գներն աճել են 2,8%-ով: 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ՝ աճել են 1%-ով: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 7,7%-ով: 2022թ. հեկտեմբերին 2021թ. հոկտեմբերի նկատմամբ գների աճը կազմել է 9,5%: 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ տեղի է ունեցել 0,6% գնանկում:

Որոշ իմաստով այս ցուցանիշները կարող են համադրելի չլինել ժամանակագրության առումով, բայց ակնհայտ է, որ 2018թ. համեմատ 2023թ.-ին տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 20,5% գնաճ (թանկացումներ): Եթե սրան գումարենք տարբեր ծառայությունների դիմաց վճարների, տարբեր հարկատեսակների և վարչական տուգանքների աճը՝ կարելի է ասել, որ աշխատավարձերի ավելացումները սովորական քաղաքացու համար գրեթե որևէ հարց չեն լուծել՝ եթե ոչ հակառակը:

6. Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում

Այս հարցում ևս քաղաքացիների ակնկալիքները առանձնապես չեն բավարարվել: Յոթ տարվա ընթացքում նվազագույն կենսաթոշակի չափը 31600 դրամի փոխարեն սահմանվել է 36000 դրամ: Իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21000-ի փոխարեն սահմանվել է 24000 դրամ: Աշխատավարձերի բարձրացում իհարկե տեղի ունեցել է, բայց հիմնականում պետական և հանրային ծառայողների համար, այն էլ պագևավճարների կամ հավելավճարների տեսքով:

7. Արցախի հարցի լուծում և խաղաղություն

Այստեղ են ասել՝ խեղճ քաղաքացիներ: Ո՞ւմ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք արդյունքում: Զոհեր, ավերածություններ, աշխարհով մեկ խայտառակություն, ծնկաչոք մուրացող «խաղաղություն», ՀՀ-ից օկուպացված ինքնիշխան տարածքներ և ամբողջությամբ կորսված հայրենիքի մի կարևոր կտոր: Այս հարցում պարզվեց, որ մեր քաղաքացիների և իշխանությունը զավթած խմբակի շահերը բոլորովին համահունչ չէին:

8. Ուժեղ բանակ

Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունը «կատարվել է» շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով սպառազինությունը և տեխնիկան Ադրբեջանին թողնելու, կամ դրա որոշ մասը քաոտիկ պատերազմում կորցնելու տեսքով: Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն: Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունն ամենևին մարտական ուղի անցած լավագույն սպայակազմի դեմ քրեական գործեր հարուցելու, նրանց պախարակելու կամ դեմոնիազացնելու մեջ չէր: Այս հարցում ևս ՀՀ քաղաքացիների և իշխանության շահերը համահունչ չէին:

9. Կրթության որակի բարելավում

Կրթության որակի բարելավումն առանձնահատուկ կարևոր խնդիր էր, իսկ հիմա ուղղակի դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Միայն դպրոցի կամ մանկապարտեզի շենքի վերանորոգումը դեռևս չի նշանակում կրթության որակի բարելավում: Անգրագիտությունը կարող է վխտալ նաև շքեղ պալատներում: Իսկ թե երիտասարդության շրջանում ինչ ծավալով են աճել թմրամիջոցներից կամ շահումով խաղերից կախվածությունը՝ դա արդեն առանձին թեմա է:

10. Միգրանտների վերադարձ, հայրենադարձություն

Եթե մինչև 2019թ. թույլ հույսեր կային, որ հայրենադարձությունը կարող է մոտիվացված լինել, և գրավիչ դառնալ մեր շատ հայրենակիցների համար, ապա 2020թ-ից հետո պատկերը, մեղմ ասած, տխուր է: 2021թ. ՀՀ սահմանը հատել և չի վերադարձել 73.570 մարդ, 2022թ.-ին՝ 27.940 մարդ, 2023թ.-ին՝ 36.510 մարդ:

Այսինքն՝ երեք տարում Հայաստանից հեռացել են շուրջ 138.000 քաղաքացիներ: Եթե համարենք, որ այս մարդիկ այլևս չեն վերադառնալու Հայաստան, կամ առնվազն երկար ժամանակ հետ չեն գալու, ապա ցավով պետք է արձանագրել, որ Նիկոլի իշխանության երեք տարիներին Հայաստանից ամբողջությամբ հեռացել է օրինակ Գյումրու չափ մի քաղաք:

Մեկնաբանություններն ավելորդ են: Իշխանությունների ստերն ու կեղծիքը՝ շարունակվում են: Հայաստանը ծայրահեղ լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների առջև է կանգնած»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց էԳորիսի տարածաշրջանում ձյուն է տեղումCOP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների համարԻրանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր Իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար․ Սուրենյանց Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին. ԿԳՄՍ նախարար Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով հարյուրավոր չվերթեր են հետաձգվել ու չեղարկվել Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրադադարի 969 խախտում է գրանցվել Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել էԷտնա հրաբուխը լավայի 400 մետրանոց շատրվան է նետել (տեսանյութ) Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում Լուկաշենկոն ընկել է հոկեյի խաղի ժամանակ (տեսանյութ) Կադրեր՝ Գառնիում Փաշինյանի կազմակերպած պատարագիցԹաիլանդում հայտնաբերվել է տափակագլուխ կատու, որը 30 տարի համարվում էր անհետացածՄահացել է Հրայր և Անժելա Թովմասյանների հայրը Մակրոնի և Մերցի միջև տարաձայնությունները խորացել են Պուտինի պատճառովՈ՞ր հասցեներում ջուր չի լինիՕգոստոսի 8–ինը փաստաթուղթ չի, նոյեմբերի 9–ն է իսկապես փաստաթուղթ. Վիտալի Բալասանյան 3 կենդանակերպի նշաններ, որոնք բախտավոր կլինեն 2026 թվականին NASA-ն հայտարարել է Լուսնի վրա ամերիկյան բազա կառուցելու մտադրության մասինԴիլիջանի Հովք բնակավայրում փայտանյութով մեքենա է հայտնաբերվել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ամեն ինչ արվում է՝ մեզ կտրելու մեր հավատարմությունից․ Հայր Զաքարիա (տեսանյութ)Լավրովը սպառնացել է «ջախջախիչ պատասխանով»Այս գիշեր ու վաղը առավոտյան Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Նատալյա Շտուրմը Ձմեռ պապիկից տղամարդ է խնդրել Կան զոհեր և վիրավորներ․ ողբերգական ավտովթար՝ Ազատան-Գյումրի ավտոճանապարհինՔիմ Քարդաշյանի սուրբծննդյան լուսանկարը երեխաների հետԵրասխում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. ծնողներն ու երկու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց Ամանորին Միքայել Սրբազանը կլինի հիվանդանոցում. փաստաբան Աստղագուշակ դեկտեմբերի 28-ի համարՁան ծածկի բարձրությունը Երևանում հասել է 10-15 սմ–ի Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համարԻնչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ ԲարդոնԵրևանում Range Rover-ը բախվել է կայանված Opel-ին և Toyota-ին․ վերջինը մասամբ հայտնվել է Tesla-ի վրա Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ տարվա լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ «Անի` 8 տարեկան»․ Անի Երանյանն արխիվային լուսանկար է հրապարակելՇնչահեղձ լինող 2-ամյա երեխա է տեղափոխվել «Գյումրի» ԲԿԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ պարզաբանումը Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել 237 ՃՏՊ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք. Գրիգոր աբեղա Մինասյան Մաշտոցի պողոտայի թունելի մոտ երկաթե էլեկտրասյունը հիմքից պոկվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ ԴանիելյանԿճոյանն ընդունել է իր սխալները, ուզում է ուղղվել, Եկեղեցու խնդիրներն է արձանագրել. ՔՊ-ական «Ձյան կուտակումները հասնում են մինչև շենքերի երկրորդ հարկ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)Նեթանյահուն թռել է Թրամփի մոտ՝ «կանաչ լույս» ստանալու Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ 2-ամյա երեխա է մահացելԵղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան չվերթները
Ամենադիտված