Լևանդովսկին հնարավոր է լքի Բարսելոնան․ հայտնի են մանրամասները
Սպորտ«Բարսելոնայում» անհանգստացած են թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ցուցադրած խաղով։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» դեռևս վստահում է 36-ամյա ֆուտբոլիստին և նախատեսում է երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը ևս մեկ մրցաշրջանով։ Ակումբում հույս ունեն, որ Լևանդովսկին մոտ ապագայում կբարելավի իր խաղը, հակառակ դեպքում կողմերը հնարավոր է դադարեցնեն համագործակցությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լեհ ռմբարկուի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
Աղբյուրը՝ Armsport.am: