Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մահացել է Սամվել Մեսրոպյանը Ադրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել «Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրել Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներին Բաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները» Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեց 

Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այլըտրանքային նախագծեր խմբի  համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների ներկայացուցիչների միջև, չի կարող համարվել միայն նրանց չորսի գործը։

Չպետք է թույլ տալ, որ այն սահմանափակվի պարզ հերքումներով ու  պատասխաններով։ Պետք է առիթը բռնելով՝ զարգացնել թեման, նրան թողնել իր հնարքի տակ։

Սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է խլել նրանից այդ թեման։ Սա  կարևոր է հանրային տրամադրությունների առողջացման, այսօրվա մեր հասարակության դեֆեկտիվ սոցիոլոգիան վերափոխելու համար։

Մենք երկար ժամանակ է՝ խուսափում ենք մեր նորագույն պատմության քննարկումից։ Հենց սա է թույլ տալիս Նիկոլին՝ խեղաթյուրել, կեղծել մեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցած, մեր աչքերով տեսած պատմությունը։
Անհատական մակարդակում իրականությունը հետևյալն է.

- Բոլոր նախկին նախագահներին այսօրվա իշխանությունների հետ համեմատելն ուղղակի վիրավորական է բանականության հանդեպ։
- Նախկին նախագահները՝ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, միմյանցից շատ տարբեր մարդիկ են՝ կառավարման ոճով, պատկերացումներով, մտածողությամբ, աշխարհայացքով։ Ընդհանրական ձևակերպումներ տալը շատ բարդ է։

Բայց բոլոր նախկին նախագահների օրոք.

1.     Կարվեր ամեն ինչ՝ այս պատերազմից խուսափելու համար, և ոչ թե՝ հակառակը։
2.     Պատերազմի դեպքում բացառված էր, որ այն լիներ այս որակի, այս մասշտաբի ու տևողության։ Այդ մարդիկ գիտեն պատերազմ կանգնեցնելու քաղաքական և ռազմական եղանակները։ Նրանք գիտեն զինվորի կյանքի գինը։

Պետք է բաց խոսել. երբ «մեծարգոները» մատնացույց են անում Ռ. Քոչարյանի կառավարման փուլից որևէ դեպք ու փորձում լայք հավաքել, պետք է հստակ ասել, որ այո, դա եղել է որպես ողբերգական դեպք, որը չպետք է լիներ,   բայց դա քաղաքական կամ այլ տիպի որոշման հետևանք չէր։
Դրանց հակակշիռն անծայրածիր դարձած Եռաբլուրն է, որը հենց քաղաքական և պետական որոշման հետևանք էր։ Պատերազմը շուտ չկանգնեցնելը գիտակցված քաղաքական, պատմական որոշում էր։
Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի և վարկանիշի գիտակցված կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը։ Այդ օրերին քաղաքական շրջանակները, փափուկ սենյակներում նստածները, երևանյան քաղքենին պահանջում էին, որ Լելե Թեփեն հետ վերցվի։ Ս. Սարգսյանը գնաց գիտակցական ռազմաքաղաքական որոշման՝ չանել դա և չտալ նոր զոհեր։ Դրանից հետո Նիկոլն ու իր անհասկանալի թիմը շտանգենցիրկուլը ձեռքին ամիսներով գոռում էին, թե քանի հեկտար տվեց Սերժը։ Հասարակությանը դա նաև դուր էր գալիս։
Պետք է պարզ խոսել. երբ գալիս է մի իշխանություն, որը չգիտի՝ պատերազմը ինչ է, բանակը ինչ է, չգիտի պատերազմից խուսափելու ու պատերազմ կանգնեցնելու ձևերը, ստանում ենք այս վիճակը։ Ստանում ենք ամբողջական հայրենիքի կորուստ ու հազարավոր զոհեր։ Եվ այդ ամբողջ ողբերգությունից հետո այդ նույն իշխանությունը մասշտաբային քեֆեր ու տիկտոկյան վիդեոներ է անում։

Նախկինների թեմայի՝ արհեստականորեն սարքած ծուղակից պետք է դուրս գալ։ Դա հնարավոր է՝ նաև չխուսափելով խոսել նրանց օրոք եղած խոշոր սխալներից, բացթողումներից։ Չի կարելի թույլ տալ, որ այսօրվա իշխանությունը կեղծի, խեղաթյուրի մեր նորագույն անցյալը՝ դրանով վերջնականապես խլելով մեր ապագան։ Մեզ ապագա է պետք։

ՀՀ երեք նախկին նախագահները միմյանցից լրիվ տարբեր մարդիկ են, տարբեր գործիչներ, տարբեր արժեհամակարգերով։ Բայց ունեն մեկ հստակ պատմական ընդհանրություն. երեք նախագահների օրոք Հայաստանը չի եղել պարտված, ջարդված, ստորացված, կազմաքանդված վիճակում։ Եվ այսօրվա պատմական կապիկության փուլը պետք է հաղթահարել՝ հենց ուղիղ ու բարձր խոսելով այդ մասին։ Խոսել ոչ թե այս իշխանությունների, այլ՝ իրար հետ։ Խոսել, ոչ թե վիճել։ Իհարկե նրանց հետ բանավեճ չպետք է լինի, ընդ որում՝ բոլոր մակարդակներով։ Չի կարելի լեգիտիմացնել սուտը։ Նրանց պետք է օտարել՝ որպես վատ և ժամանակավոր տրանսպլանտատ։ Իսկ մեր խոսակցությունը մեր ներսում ու մեզ համար է։ Մեզ ապագա է պետք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներըՈստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ)
Ամենադիտված