Բրազիլիայում սողանքների հետևանքով ինը մարդ է զոհվել (լուսանկարներ)
ԱշխարհԱռնվազն ինը մարդ է զոհվել Բրազիլիայի հարավ-արևելյան Մինաս Ժերայս նահանգում սողանքների հետևանքով, ևս մեկը անհետ կորել է։ Այս մասին հայտնում է VoaNews-ը
Մինաս Ժերայսում 180 օրով արտակարգ դրություն է հայտարարվել։
Հունվարի 12-ի գիշերը հորդառատ անձրևներ են տեղացել տարածաշրջանում, սողանքները մեծ վնաս են հասցրել Իպատինգա մունիցիպալիտետին՝ ավելի քան 220,000 բնակչությամբ: Բոլոր զոհերը Իպատինգայի բնակիչներ են եղել, ավերածությունների պատճառով 150 մարդ մնացել է անօթեւան, հաղորդում է հեռուստաալիքը։
Նահանգի նահանգապետ Ռոմեու Զիման ծրագրում է հունվարի 13-ին այցելել Իպատինգա՝ գնահատելու ավերածությունների չափը և անհրաժեշտ օգնության չափը։