Չինաստանը աշխարհի խոշորագույն ապրանքավաճառն է
ԱշխարհՉինաստանի ներմուծումն ու արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 5 տոկոսով՝ հասնելով 43,85 տրիլիոն յուանի (5,98 տրիլիոն ԱՄՆ դոլար), որի ընդհանուր արտաքին առևտուրը սահմանել է նոր ռեկորդ, ըստ երկուշաբթի օրը հրապարակված Մաքսային վարչության (GAC) տվյալների, փոխանցում է GT-ն։
2024 թվականին Չինաստանի արտահանման ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել է 7,1 տոկոսով՝ հասնելով 25,45 տրիլիոն յուանի։ Ներմուծումն աճել է 2,3 տոկոսով՝ մինչև 18,39 տրիլիոն յուան, ցույց են տվել մաքսային տվյալները։
Չինաստանը 2024թ-ին մնացել է աշխարհի խոշորագույն ապրանքավաճառը։
Չինաստանը դարձել է խոշոր առևտրային գործընկեր ավելի քան 150 տնտեսությունների համար, և նրա արտաքին առևտրային ընկերների շրջանակը շարունակում է ընդլայնվել: