Իսրայելն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Աշխարհ
Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպանը Իսրայելի ԱԳՆ Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Ռոնեն Կրաուսն է, հաղորդում է Report-ը։
Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտերկրում հրեական պետության նոր դեսպանների և հյուպատոսների 12 թեկնածուների, որոնք առաջարկվել են արտասահմանյան առաքելությունների ղեկավարների նշանակման կոմիտեի կողմից։
Նշվում է, որ Ադրբեջանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են պահպանում 1992 թվականից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)